ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՀ վարչապետը Euronews-ին ներկայացրել է առաջիկա անելիքները

ՀՀ վարչապետը Euronews-ին ներկայացրել է առաջիկա անելիքները
24.01.2019 | 13:04

Հայաստանը պատրաստվում է քաղաքական հեղափոխությունը փոխակերպել տնտեսական հեղափոխության: «Euronews»-ին հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ուղղությամբ նախատեսվում է զգալի աշխատանք: Կառավարությունը նախատեսում է բարելավել բիզնես միջավայրը, պարզեցնել ընթացակարգերը, որպեսզի Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելը լինի ավելի դյուրին: «Մենք նախատեսում ենք հարկային փոփոխություններ, որոնցով բարելավվելու է բիզնես միջավայրը, որպեսզի դաշտը գրավիչ լինի ցանկացած ներդրողի համար: Մենք նախատեսում ենք խրախուսել անապահով ընտանիքներին աղքատությունը հաղթահարելու գործում: Պատրաստվում ենք հայաստանյան բիզնես հարթակում ձևավորել նոր ուղղություն՝ միկրոբիզնես: Այն կազատվի բոլոր տեսակի հարկերից: Այս ճանապարհով մենք ցանկանում ենք խրախուսել մեր քաղաքացիներին, որ միջոցներ ձեռնարկեն, սկսեն բիզնես գործունեություն և կառավարության հետ միասին հաղթահարեն աղքատությունը», ասաց Նիկոլ Փաշինյանը:


ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, դա շատ կարևոր է, որովհետև ԵԱՏՄ-ն հսկայական շուկա է մեր երկրի գործարարների համար: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի և ԵՄ-ի համաձայնագրի մասին: Կարևորելով այն՝ ՀՀ վարչապետն ասել է, որ այն պետք է կյանքի կոչել հնարավորինս լավ:


«Այս համաձայնագիրն առնչվում է սոցիալական, քաղաքական բարեփոխումներին, մենք նախատեսում ենք ուժեղացնել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները: Հայաստանի քաղաքացիները ոգեշնչված են հեղափոխությամբ, բայց մենք կարիք ունենք մեր ժողովրդավարությունը ինստիտուտոցիոնալ հիմքով ամրապնդել, այդ գործում ակնկալում ենք ԵՄ-ի աջակցությունը»,-ասել է նա:

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ